News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում սահմանադրական բարեփոխումները պետք է ուղեկցվեն լայն բանավեճերով, որպեսզի պարզ դառնա՝ որն է դրանց իմաստը: Այս մասին սեպտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք սահմանադրական բարեփոխումները Հայաստանում ավելի ժողովրդավար երկիր կառուցելու հնարավորություն կընձեռեն:

Ըստ նրա՝ միանշանակ պատասխան տալը դժվար է, քանի որ իր համար՝ որպես Մեծ Բրիտանիայի՝ առանց պաշտոնական Սահմանադրության երկրի ներկայացուցիչ, այս խոսակցությունը օտար է: «Ես ենթադրում եմ, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների փաթեթը կանցնի նաեւ բանավիճային եւ հանրային քննարկումների փուլ»,- նշել է Քեթրին Լիչը:

Հիշեցնենք, ՀՀԿ-ն եւ նախագահ Սերժ Սարգսյանը երկրում սահմանադրական բարեփոխումներ են նախաձեռնել, որոնց կողմնակիցն է նաեւ ՀՅԴ-ն: Դեմ են խորհրդարանական երեք ուժերը՝ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ