News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդիկ Պադմինի Պրակաշը դարձել է առաջին տրանսսեքսուալ լուրերի հաղորդավարն այն բանից հետո, երբ Հնդկաստանի Գերագույն դատարանը տրանսգենդերներին ճանաչել է որպես երրորդ սեռ: 31-ամյա կին-տրանսսեքսուալ Պադմինի Պրակաշն ընտանիքից հեռացել է 15 տարեկանում՝ հնդկական հեռուստաալիքում լուրեր վարելու համար:

Նախկին դերասան եւ հասարակական գործիչ Պրակաշն առաջին անգամ եթեր է դուրս եկել մեկ ամիս առաջ: Ըստ The telegraph-ի, «Լոտուս» հեռուստաալիքում նրա աշխատանքը զգալի առաջընթաց է տրանսգենդերային մարդկանց համար, ովքեր երկրի քաղաքներում եւ գյուղերում մուրացկանությամբ են զբաղվում:

Հնդկաստանում տրանսգերդեր են համարվում այն տղամարդիկ, ովքեր ծնվել են ձեւախեղված սեռական օրգաններով: Նրանց սովորաբար անվանում են «հիջրա» եւ ներքինի, եւ հաճախ մերժվում են սեփական ընտանիքների կողմից եւ ապրելու գումար վաստակում մուրացկանությամբ:

Պադմինի Պրակաշն ընտանիքից հեռացել է այն բանից հետո, երբ հայտարարել է, որ տրանսսեքսուալ է: Նա դերասան է եղել, պարուհի, ինչպես նաեւ պայքարել է Հնդկաստանում երրորդ սեռի մարդկանց հանդեպ խտրականության դեմ:

Times of India-ին տված հարցազրույցում նա ասել է, որ շփոթված էր իր նոր դերի պատճառով եւ ձգտում էր կապ հաստատել հեռուստադիտողների հետ: «Լսարանի արձագանքն այնքան դրական էր, որ «Լոտուս» հեռուստաալիքը ծրագրում է ավելի մեծ թվով տրանսգենդեր աշխատակիցներ ունենալ»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ