News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հինգերորդ ամենամյա «Երկրները մեկ հարկի տակ»  փառատոնի եւ գործարար–համաժողովի շրջանակում Beeline-ն արժանացավ «Կապի ոլորտի առաջատար» եւ «Օտարերկրյա լավագույն ներդրող» անվանակարգերին։

Ամենամյա փառատոնն անց է կացվում «Ջի ԷՄ Ջի Մեդիա գրուպ»–ի կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ Միջոցառման նպատակն է հայ եւ օտարերկրյա գործարարների միջեւ գործարար կապերի ստեղծումը եւ զարգացումը։ Այս տարի փառատոնին մասնակցել են ավելի քան 30 երկիր, ի դեմս 90 կազմակերպության։ Անվանակարգերը հատկացվում են սոցիալական հարցումների եւ հանձնաժողովի քվերակության արդյունքում։ Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի եւ Արտաքին գործերի նախարարություններից, Երեւանի քաղաքապետարանից, Միջազգային գործարար կապերի միությունից եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամից։

«Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներին Beeline-ի աշխատանքներին բարձր գնահատական տալու, ինչպես նաեւ հայ եւ օտարերկրյա ընկերությունների միջեւ գործարար կապերի զարգացման գործընթացին աջակցելու համար։ Հանդիսանալով աշխարհի խոշորագույն կապի օպերատորներից մեկի ներկայացուցիչը, որն աշխատում է 16 երկրում, մենք գիտակցում ենք գործնական երկխոսության կարեւորությունը, որը թույլ է տալիս ներդնել եւ օգտագործել լավագույն փորձը ի բարօրություն հաճախորդի, բաժանորդի եւ գնորդի։ Կցանականայի նշել, որ առաջատար լինելը շատ պատվաբեր է, միաժամանակ խիստ պարտավորեցնող, քանի որ մենք պետք է շարունակենք անել առավելագույնը  այս կոչումն արդարացնելու համար»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

Միջազգային գործարար կապերի խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ նշեց, որ հարցվողներից շատերը իրենց ձայներն են  տվել ի օգուտ Beeline-ի, կապի ոլորտի զարգացման ենթակառուցվածքներում երկարատեւ ներդրումների եւ նախաձեռնությունների համար, ինչպես նաեւ ոլորտի միջազգային գործարար կապերի զարգացման մեջ անգնհատելի ներդրման համար։ 

Նշենք, որ համաժողովի փակման եւ պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2014թ–ի սեպտեմբերի 22-ին Երեւանում «Անի Պլազա» հյուրանոցային համալիրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ