News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական եռյակի միասնականությունը ժամանակավոր է եւ անլուրջ, սեպտեմբերի 23-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ նրա՝ բանն այն է, որ ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը տարբեր նպատակներ են հետապնդում, ունեն գաղափարական տարբեր նախասիրություններ եւ սկզբունքներ: Բացի այդ, կուսակցություններից ոչ մեկը, ըստ պատգամավորի, չունի պետության կառավարման այլընտրանքային տեսլական:

«Մեծ հաշվով նրանք առաջարկում են նույնը, ինչ որ իշխող կոալիցիան: Սկզբունքային ոչ մի նոր բան», - նշել է Ալեքսանյանը:

Խոսելով եռյակի համատեղ հանրահավաքի մասին` պատգամավորը նշել է. «Ես այս հանրահավաքում այնպիսի հզոր լիցք չեմ տեսնում, որը կհանգեցնի իշխանափոխության»: Ավելին, Ալեքսանյանը նշել է, որ եռյակի ներսում ոչ բոլոր ուժերն են խոսում իշխանափոխության մասին: «Ես, օրինակ, երբեք ԲՀԿ ներկայացուցիչներից, որն ապահովում է ընդդիմության ֆինանսական եւ մարդկային հիմնական ռեսուրսները, չեմ լսել իշխանափոխության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություն»:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք համագործակցություն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ, որը հրաժարվել է մասնակցել հանրահավաքին` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ տարաձայնությունների պատճառով, Ալեքսանյանը նշել է,  դաշնակներին նման առաջարկություն չի արվել եւ չի արվի, քանի որ կուսակցությունները տարբեր հայացքներ ունեն: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի որոշմանը, պատգամավորը նշել է, որ  ոչ մի զարմանալի բան չկա, քանի որ կուսակցությունը երկար տարիներ  խորհրդարանական կառավարմանը կողմ է հանդես գալիս եւ չի կարող հանկարծ հետ կանգնել իր սկզբունքներից: 

Հիշեցնենք, որ երեք քաղաքական երեք ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ«Ժառանգության» համատեղ հանրահավաքը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ