News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էստոնիայի Հաապսալու քաղաքում, սեպտեմբերի 22-ին, Հայոց Մեծ Եղեռնի100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի եւ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայ որբերին փրկած էստոնուհի միսսիոներ Աննա Հեդվիգ Բյուլի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Էստոնիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Էստոնիայում երկրներում ՀՀ դեսպան Արա Այվազյանը, Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը, Բալթյան երկրներում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր-Խոսրով Ստեփանյանը, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, հյուրեր:

Միջոցառման նախաձեռնողներին հայտնելով իր երախտագիտությունը՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեծապես կարեւորեց պատմական ճշմարտության բարձրաձայնումը եւ դատապարտումը՝ որպես մարդկության դեմ իրագործված մեծագույն ոճիր: «Մենք պարտավոր ենք հիշել եւ մեր երախտագիտությունը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր հայության պատմության այդ դժվարագույն պահին եղել են մեր հայրենակիցների կողքին»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Իր հերթին Հաապսալուի քաղաքապետ Ուրմաս Սուկլեսը նշեց, որ Աննա Հեդվիգ Բյուլի առաքելությունը հայ եւ էստոնացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն է՝ խարսխված մարդասիրության եւ հոգեւոր բարձրագույն արժեքների վրա: Նա հույս հայտնեց, որ այս հուշարձանի բացումը նոր առիթ կհանդիսանա, որպեսզի աշխարհի տարբեր մասերում ապրող հայերը այցելեն Հաապսալու քաղաք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ