News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ  Ֆիլիպ Կալտենբախին։

Ողջունելով հյուրին՝ Կարեն Միրզոյանն իր գոհունակությունն է հայտնել ֆրանսիացի օրենսդիրների՝ Արցախ հաճախակի դարձած այցերի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք ոչ միայն նպաստում են Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ ավանդաբար ջերմ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, այլ նաեւ կարեւոր նշանակություն ունեն արտաքին աշխարհում Արցախի մասին լիարժեք եւ համակողմանի պատկերացում կազմելու գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի գործունեությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլի եւ մի շարք տարածաշրջանային գործընթացների շուրջ: 

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ