News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանի Բեյջինգ քաղաքում տեղի է ունեցել Տիեզերական տեխնոլոգիաների վրա հիմնված աղետների կառավարման ՄԱԿ-ի 4-րդ ամենամյա միջազգային գիտաժողովը: Կազմակերպիչներն էին ՄԱԿ-ի տիեզերական հարցերով գրասենյակը (UNOOSA) եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական հարցերով նախարարությունը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գիտաժողովին ներկայացրել է նախարարության «Տեղեկատվական ապահովման եւ ազդարարման կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սմբատ Պետրոսյանը:

Գիտաժողովի շրջանակներում պաշտոնական հանդիպում կազմակերպվեց Ս. Պետրոսյանի, Չինաստանի քաղաքացիական պաշտպանության հարցերով նախարարության «Արտակարգ իրավիճակներում ռիկերի նվազեցման» (Ռիսկերի նվազեցման տիեզերերական կենտրոն) ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Պաունգ Չենմինի եւ այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

Քննարկվեց երկու նախարարությունների արբանյակային կապի համատեղ համագործակցության տեխնիկական լուծումների հարցը, որը բարձրացվել էր դեռեւս ՀՀ ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի ժամանակ: Չինական կողմին առաջարկվել էր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծել Ռիսկերի նվազեցման տիեզերական կենտրոն, որին պետք է անվճար հիմունքներով տրամադրվեն չինական HJ-14-A եւ HJ-14-B արբանյակներից ստացվող տվյալները` մշակման, վերլուծության եւ մշտադիտարկման տեխնիկական միջոցների, սարքավորումների եւ ծրագրային փաթեթների ամբողջական փաթեթների ներառմամբ:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ ՀՀ ԱԻ նախարարությունը ավելի հստակ ներկայացնի ոլորտային թեմատիկ պահանջները` կենտրոնի բացման հետագա քայլերն իրականացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ