News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական վիճակագրությամբ՝ այսպես կոչված «ֆիզիկական անձինք» քիչ տեղ չեն զբաղեցնում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունում: Ընդ որում, ապրանքների ներմուծման եւ արտահանման հարաբերակցությունն արտացոլում է արտաքին առեւտրի ընդհանուր պատկերը: Այսինքն՝ առկա է հսկայական բացասական սալդո:

Ներկայացնենք սեպտեմբերին հրապարակված անցյալ տարվա տվյալները: Այդ ընթացքում ֆիզիկական անձանց կողմից արտահանման գծով 27.2 մլն դոլարի ապրանք է հայտարարագրվել: Իսկ ահա ներմուծման ծավալները գրեթե 8 անգամ ավելի են եղել՝ 217.3 մլն դոլարի: Ինչպես տեսնում ենք՝ բացասական սալդոն գերազանցում է 190 մլն դոլարը: Հավելենք, որ ֆիզիկական անձանց մասնաբաժինը մեր ոչ մեծ ծավալով արտահանման մեջ կազմում է 1.9%, իսկ ահա ներմուծման մեջ հսկայական է՝ 5.2%:

Ապրանքների արտահանման կառուցվածքում ֆիզիկական անձանց հատկացված է «խոշոր եղջերավոր անասունների չմշակված կաշին»: Անցյալ տարի արտահանվել է ավելի քան 3.300 տոննա չմշակված կաշի՝ 1.3 մլն դոլարից քիչ պակաս ընդհանուր արժեքով: Միջին մաքսային գինը կազմել է 383 դոլար՝ 1 տոննայի դիմաց:

Բոլորն էլ գիտեն, որ այդ հումքն արտահանվում է հարեւան Թուրքիա, որտեղից մեր առեւտրականները կաշվից պատրաստի արտադրանք են ներմուծում: Արտահանման ծավալներով առանձնանում են նաեւ խաղողը, մրգերն ու հատապտուղները, ինչպես նաեւ բանջարաբոստանային կուլտուրաները, որոնց ընդհանուր քաշն անցյալ տարի գերազանցել է 3.800 տոննան, արժեքը՝ ավելի քան 3.7 մլն դոլար:

Ներմուծումը ներկայացված է ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված ապրանքների ոչ մեծ խմբաքանակներով՝ մեկ բացառությամբ. թեթեւ մարդատար ավտոմեքենաներ: Ֆիզիկական անձանց կողմից ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալում դրանց մասնաբաժինն անցյալ տարի կազմել է 88.5%:

Հայաստան է ներմուծվել 253.7 մլն դոլարի ավտոմեքենա, որոնցից ֆիզիկական անձանց մասնաբաժինը կազմել է 192.2 մլն դոլար կամ 75.8%: Նկատենք, որ պետական գանձարանը բավականաչափ եկամուտ է ստանում մասնավոր անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծումից: Հաշվարկների համաձայն՝ այս գծով պետբյուջե մուտք գործած հարկերը կազմել են շուրջ 64 մլն դոլար:

Հետաքրքիր են նաեւ Հայաստան ներմուծված թեթեւ մարդատար ավտոմեքենաների ընդհանուր կշռի մասին տվյալները. 54.500 տոննա, որոնցից 49.500 տոննան «ապահովել են» ֆիզիկական անձինք: Սա մեր ճանապարհների ծանրաբեռնվածության ավելացումն է միայն մեկ տարվա ընթացքում՝ չհաշված մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումը եւ նման այլ բացասական հետեւանքներ, ինչպես նաեւ արտաքին առեւտրում բացասական հավասարակշռության «ներդրումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ