News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը սեպտեմբերի 24-ին ժամանել  է Աբխազիայի Հանրապետություն` մասնակցելու նորընտիր նախագահ Ռաուլ Խաջիմբայի երդմնակալության արարողությանը:

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը` սեպտեմբերի 24-ին, ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Սուխում քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան N9 հայկական դպրոց եւ մասնակցել դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը:

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումն Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վյաչեսլավ Չիրիկբայի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հանրապետություններում պետական շինարարության գործընթացները եւ նշել Արցախի ու Աբխազիայի միջեւ երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ ներուժը:

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահին Աբխազիայում ուղեկցում է ԼՂՀ արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ