News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր (UNDP Administrator) Հելեն Քլարկը` Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում, սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:

Այցի ընթացքում տիկին Քլարկը` ՄԱԶԾ ադմինիստրատորի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն տիկին Ջիհան Սուլթանօղլուի եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ պարոն Բրեդլի Բուզետտոյի հետ,  կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, քաղաքացիական հասարակության, միջազգային հանրության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ կին առաջնորդներին՝ քննարկելու Հայաստանի զարգացման հիմնական ձեռքբերումներն ու մարտահրավերները, երկրի առաջնահերթությունները, համագործակցության հեռանկարներն՝ ուղղված կայուն մարդկային զարգացման առավել ամրապնդմանը  Հայաստանում:

Նշենք, որ Հելեն Քլարկն նշանակվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատոր 2009թ. ապրիլին եւ հանդիսանում է կազմակերպության առաջին կին ղեկավարը:  Նա նաեւ գլխավորում է ՄԱԿ-ի Զարգացման խումբը՝  հանձնաժողով, որը բաղկացած է զարգացման հարցերին առնչվող ՄԱԿ-ի բոլոր հիմնադրամների, ծրագրերի եւ գերատեսչությունների ղեկավարներից:

 Մինչ այդ նա երեք ժամկետ անընդմեջ եղել է Նոր Զելանդիայի վարչապետ: Սա Հելեն Քլարկի առաջին այցն է Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ