News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազք չի լինի, բայց Մոսկվան անում է ամեն հնարավորը՝ իր անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

«Համարձակվում եմ վստահեցնել, որ սպառազինությունների որեւէ մրցավազք չի լինելու, սակայն մեր անվտանգությունը լինելու է հուսալի ու համարժեքորեն ապահովված: Դրա համար մենք ունենք անհրաժեշտ բոլոր միջոցները, ուժերը, քաղաքական կամք ու գրագետ մասնագետներ, որոնք աշխատում են ամենաժամանակակից եղանակներով երկրի պաշտպանունակության ամրապնդման վրա: Դրա համար պետք չի անհանգստանալ»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Լավրովը:

«Մենք ունենք մեր ազգային շահերը, ներառյալ ազգային անվտանգության ապահովումը եւ ցանկացած սպառնալիքի դիմակայելը: Մենք դրանով զբաղվում ենք»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ