News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թայվանում քոլեջի ուսանողը գիրք է նետել երկրի նախագահ Մա Ինցզյուի վրա՝ դրանով իր բողոքն արտահայտելով Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ֆրանս Փրես»-ը:

Գրքի վերնագիրը եղել է «Մորֆոզի դավաճանությունը» (գրվեծ է 1965-ին), որտեղ ներկայացվում է Գոմինդան դինաստիայի կառավարման պատմական նկարագրությունը եւ շատ հայտնի է Թայվանի անկախության կողմնակիցների շրջանում:

«Մենք ուզում ենք ասել նախագահին, որ Թայվանը թայվանցիների երկիրն է, եւ մենք չենք ուզում, որ նախագահն ու նրա կուսակցությունը շարունակեն Թայվանը վաճառեն Չինաստանին»,-ասել է ուսանողը:

Նախագահի ծառայությունն, իր հերթին, քննադատել է ուսանողի գործողությունները: «Նախագահի ծառայությունը հարգում է կարծիքի արտահայտումը գիտակից ձեւով, բայց դատապարտում է բռնության ցանկացած դրսեւորում»,-ասված է հաղորդագրությունում:
Ուսանողի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ