News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի և «Գելափ ինթերնեշնլ» (Gallup International) կազմակերպության կողմից իրականացված հետազոտութունների արդյունքում 2014 թ. «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական ձեռնարկությունն ճանաչվել է որպես իր ոլորտում հանրային վարկանիշով առաջատար:

Մրցանակը ընկերության տնօրեն Դավիթ Ակոպյան Ալուջասին հանձնեց «Գելափ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով մասնավորապես նշեց,-«Հարցումերն իրականացրել ենք Հայաստանի ողջ տարածքում: Ընտանքը եղել է ներկայացուցչական՝ 1067 հոգի: Մենք չենք հարցրել է թե օրինակ այս մի քանի ընկերություններից որն է լավագույնը: Մենք հարցրել ենք սպառողներից արդյոք սուրճ խմում են և եթե խմում են, ապա որն է լավագույնը: Սպառողները բազմազան են, և ցանցած մարդ կարող է ընտրել սուրճը այս կամ այն չափանիշով: Մեկը ընտրում է ելնելով համից, մյուսը տուփի դիզայնից, երրորդը՝ գնից, կամ ընտրության հիմքում մի քանի չափանիշներ են: «Ռոյալ Արմենիա»-յի պարագայում պատկերը հավաքական է»:

 

«Ռոյալ Արմենիա» ՀՁ Գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանի խոսքով՝ «Գելափ ինթերնեշնլ» կազմակերպության հետազոտություններն առանձնանում են իրենց լրջությամբ և ընկերությունը կարևորում է այն փաստը, որ ճանաչվել  է հանրային վարկանիշով է առաջատար: «Սպառողների արձագանքի գլխավոր ցուցանիշը արտադրանքի որակն է: Եթե արտադրանքը որակյալ է, ապա արձագանքը հիմնականում դրական է»,-նշեց Համբարձումյանը:

Սկսած 1997 թ.՝ «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը կանաչ սուրճի վերամշակման առաջին և խոշորագույն ընկերությունն է Հայաստանում:

Իր ոլորտում «Ռոյալ Արմենիա»-ն տարածաշրջանում միակ ընկերությունն է, որի արտադրական ողջ գործընթացն արժանացել է պետական և միջազգային ԻՍՕ հավաստագրերի:

«Ռոյալ Արմենիա»-ն հաճախորդին է ներկայանում աշխարհի տարբեր երկրներից ներմուծված բարձրորակ Արաբիկա և Ռոբուստա սուրճերի փնջերով, ինչպես նաև  3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի երեք տեսակներով՝ «Կլասիկ», «Փափուկ» և «Թունդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ