News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանն արդեն իրականացրել է ԵՏՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը: Այս մասին Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ Մաքսային միության եւ տնտեսական համագործակցության մարմինների հետ փոխգործակցության դեպարտամենտի փոխտօրեն Աննա Սիսոեւան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ից:

«Պայմանագրի վավերացումը ընթանում է զուգահեռաբար, բայց չի ստացվում դա անել նույն օրը»,-ասել է Սիսոեւան՝ հավելելով, որ Ղազախստանը այդ պայմանագիրը կվավերացնի հոկտեմբերի 2-ին, իսկ Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: «Բայց, ընդհանուր առմամբ, մենք ակնկալում ենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, մենք նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ բոլոր երեք երկրները ավարտել են վավերացումը եւ պատրաստ են 2015-ից անդամագրման պայմանագիրը ուժի մեջ մտնելուն»,-հավելել է նա:

ԵՏՄ-ի ընդլայնման հնարավորությանն անդրադառնալով՝ Սիսոեւան ասել է, որ Ղրղըզստանում այս պահին ճանապարհային քարտեզն է մշակվում, իսկ Հայաստանն արդեն արել է դա:

 «Միացման մասին պայմանագիր է պատրաստվել, եւ եթե ամեն ինչ կայանա եւ չձախողվի, ապա մենք ենթադրում ենք, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում նման պայմանագիր կստորագրվի, ինչը Հայաստանի համար կնշանակի 2015թ. հունվարի 2-ից դառնալ ԵՏՄ անդամ», - հայտարարել է Սիսոեւան:

Ղրղըզստանի կառավարությունը  Մաքսային միությանը միանալու խնդրանքով պաշտոնապես դիմել էր 2011թ. գարնանը: 2013 թ. սեպտեմբերին ՄՄ-ին անդամակցելու եւ ԵՏՄ-ի ձեւավորմանը մասնակցելու մտադրության մասին էր հայտարարել նաեւ Հայաստանը: 

Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիր էին ստորագրել: Այն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից: ՌԴ Պետդուման պայմանագիրը վավերացրել էր սեպտեմբերի 26-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար, եւ դա հաստատում է վիճակագրությունը. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին շահեկան է երկրի համար...
Վերջին երկու տարում ՀՀ ապրանքաշրջանառության կառուցվածքում տեղի են ունեցել էական փոփոխություններ. Թավադյան
Նշվել են Հայաստանի արտաքին առևտրի հիմնական միտումները 2023-2024 թվականներին...
Ղազախստանի դեսպանը նշել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Դեսպանի խոսքով, վերջերս Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում...
Արեւմուտքի պատժամիջոցները խնդիրներ են առաջացնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ողջ ԵԱՏՄ-ի համար. Մանասերյան
Ներկայացվել են 2024թ. զարգացման հեռանկարները...
Կռիլով. Հայաստանի զարգացման հեռանկարները կորոշվեն նրա ընտրությամբ
Պատմական և քաղաքակրթական համայնքի մասին երևակայությունները փոխարինվել են սեփական ազգային...
Ուղիղ 10 տարի առաջ մենք ստեղծեցինք ինքնատի փորձագիտական հարթակ՝ Եվրասիական փորձագիտական ակումբը. Սաֆարյան
10 տարի առաջ ստեղծվեց Եվրասիական փորձագիտական ակումբը...
Ամենաշատ