News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում ցուցահանդես է անցկացվել, որը նվիրված է եղել Օսմանյան Թուրքիայում եւ ժամանակակից Իրաքում եզդիների ցեղասպանությանը: Հենց այս թեման գլխավորն է դարձել վրացական մայրաքաղաքում Քրդական մշակույթի ամենամյա օրերի շրջանակներում:

Ցուցահանդեսին ներկայացվել են նյութեր Վրաստանի ազգային արխիվից 1915-18թթ.-ին Օսմանյան Թուրքիայում եզդիների կոտորածի մասին: Զուգահեռ ցուցադրվել են նոր լուսանկարներ, որոնցում պատկերված են «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից երկրի հյուսիս-արեւմուտքում Սանջար լեռան վրա թաքնվող եզդի-փախստականներ իրաքյան Նայնավա նահանգից»:

«Փախստականների լուսանկարները, որոնք դուք տեսնում եք ցուցահանդեսում, «Rudaw» լրատվական գործակալության թղթակցի համարձակության արդյունքն է, ով փախստականների հետ միասին շրջափակման մեջ էր հայտնվել եւ 5 օր անցկացրել է լեռան վրա առանց հաց ու ջրի»,-  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Վրաստանում քուրդ երիտասարդների միության նախագահ Լենա Խուդոյանը: «Սինջարի եզդիների ողբերգության մասին արդեն ամբողջ աշխարհը գիտի, արձագանքել են նաեւ Հայաստանում, այդ թվում մեր հայրենակիցների կողմից: Սակայն այդ հումանիտար ողբերգության մասին հարկավոր է մշտապես խոսել: Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորն իմանան, ինչու են մեր տոհմակիցները ստիպված փախչել իրենց տներից ու ապաստան գտնել հայրենիքից հեռու»,- հավելել է նա:

Ցուցահանդեսին ներկայացվել են մոտ 100 տարվա պատմություն ունեցող նյութեր, այդ թվում նաեւ եզդիների իրավիճակի մասին զեկույց, որոնք Օսմանյան կայսրության ժողովուրդների ցեղասպանության տարիներին փախչում էին Ցարական Ռուսաստանի Թիֆլիսի ու Երեւանի նահանգներ: Մյուս ցուցանմուշների թվում էին 19-րդ դարի Արեւելյան Անատոլիայի քարտեզները, որտեղ նշված էին քրդերի բնակության վայրերը: Ցուցահանդեսի կենտրոնական վայրերից մեկում ցուցադրված է Վանա լճին մոտակա Հոշաբ ամրոցի նմուշը, որը կառուցել են քուրդ ֆեոդալները 17-րդ դարում:

Այն հարցին, թե արդյոք Վրաստանի հայկական համայնքն առաջարկել է համատեղ ցուցահանդես անցկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախօրեին, Խուդոյանը պատասխանել է. որ նախագծին մեծ պատասխանատվությամբ կմոտենար: «Մեր ժողովուրդները միասին մեծ ողբերգություն են ապրել եւ պահպանել են միմյանց հետ կապը: Մեզ մոտ պահպանվում են եզդիների մասին պատմություններ, որոնք թաքցրել են ու փրկել հայերին կոտորածների ժամանակ, նման պատմություններ պահպանվել են նաեւ հայերի մոտ: Կարծում եմ, միասին պատմելու նյութ ունենք»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ