News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Microsoft» ընկերության համահիմնադիր, 58-ամյա Բիլ Գեյթսը 21-րդ անգամ անընդմեջ գլխավորել է ԱՄՆ-ի ամենահարուստ 400 մարդկանց ամենամյա ցուցակը, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին ամերիկյան «Forbes» ամսագրում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գեյթսի ունեցվածքը գնահատվում է 81,2 մլրդ դոլար: Մարտին «Forbes»-ը նրան ճանաչեց մոլորալի ամենահարուստ մարդ: Ցուցակի երկրորդ հորիզոնականում էր հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը(68 մլրդ դոլար): Այս տեղը վարկանիշային աղյուսակում նա զբաղեցնում է 2001թ.-ից: Առաջատարների «եռյակը» եզրափակում է ամերիկյան «Oracle» ծրագրային ապահովման մշակող-ընկերության հիմնադիր Լարի Էլիսոնը(48,6 մլդր դոլար):

Նշենք, որ պարբերականի համաձայն, ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց ունեցվածքը կազմում է 2,29 տրլն դոլար, ինչը 270 մլրդ դոլարով ավելի է անցյալ տարվա համեմատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ