News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են այդ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Պորոշենկոյի կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ սպասում է Մինսկի արձանագրությունների շրջանակում ռուսական կողմի պարտավորությունների իրականացմանը. զորքերի դուրսբերում, սահմանի փակում եւ անվտանգության գոտու անցկացնում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ-ի կողմից դիտարկման եւ երկկողմ հրադադարի ռեժիմի պահպանման ստուգման գործառույթների իրականացման վիճակը: Այդ համատեքստում Պորոշենկոն անհանգստություն է հայտնել, որ ԵԱՀԿ-ն մինչեւ հիմա անօդաչու թռչող սարքեր չի տրամադրել, որը նախատեսվում է նախնական պայմանավորվածությամբ:

«Պյոտր Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի կողմից մարդասիրական նախաձեռնություները շարունակելու համար, որոնց շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Կիեւ կանցլերի այցի ժամանակ: Մասնավորապես, Գերմանիան 25 մլն եվրո է տրամադրում՝ հարկադիր տեղահանվածների համար բնակարաններ կառուցելու եւ 500 մլն եվրո վարկային երաշխիքներ՝ Դոնբասի ենթակառուցվածքները վերականգնելու նպատակով»,- նշվում է հաղորդագրությունում:

Անգելա Մերկելն ու Պյոտր Պորոշենկոն նաեւ քննարկել են էներգետիկ հարցեր, մասնավորապես՝ գազի շուրջ վերջին եռակողմ խորհրդակցությունների արդյունքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ