News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Ինչպես օրերս նշել էր «Իրազեկ քաղաքացիների միավորումը», Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրից դատելով՝ այդ գործընթացը չի վնասի Սամվել Ալեքսանյանի բիզնեսին, քանի որ 2015-2025թթ.-ի ընթացքում վերամշակման համար շաքարի հումքն ազատվում է մաքսատուրքերից:

Իսկ Ալեքսանյանին պատկանող «Լուսաստղ Շուգրը» ինչպես հայտնի է, ներմուծում է վերամշակման ենթակա շաքարավազ, որն արտադրական վերջին ցիկլով անցնելուց հետո վաճառվում է:
Սակայն «չի վնասի»-ն չափազանց մեղմ է ասված: Բանն այն է, որ պատրաստի շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10 տոկոս մաքսատուրք, (դա կազմում է 60 - 65 դոլար՝ 1 տոննայի համար): Մինչդեռ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար: Սովորական շաքարավազի ներմուծման համար արտոնություններ նախատեսված չեն: Այսինքն, պատրաստի շաքարավազ ներմուծելն ավելի կթանական, իսկ սա նշանակում է, որ Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ոչ միայն չի վնասվի, այլեւ նրա մենաշնորհային դիրքերը կամրապնդվեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ