News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինքնասիրություն ունեցող ոչ մի ազգ ուրիշի սրբությունը` քրիստոնեական եկեղեցին, չէր դարձնի մզկիթ: Այսօր` սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը` պատասխանելով NEWS.am-ի հարցին` արդյոք հնարավոր է` մի օր մզկիթներ դարձրած եկեղեցիները վերադարձվեն հայերին:

«Լուրջ խնդիր է սա, որովհետեւ եկեղեցին այսօր Պոլսո պատրիարքարանին է պատկանում, իրենք են պատասխանատու, սակայն ես հույս ունեմ, որ հայկական ինքնության դաշտը մեծանա, իսկ ժողովուրդն ինքը կպահպանի իր եկեղեցին: Իսկ ընդհանուր առմամբ, ցինիկ քաղաքականության մասին է խոսքը. ինքնասիրություն ունեցող ազգը չի կարող մեկի սրբությունը վերցնել եւ սարքել մզկիթ»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը, որը մի քանի առաջ է վերադարձել Արեւմտյան Հայաստանից, որտեղ հանդիպումներ էր ունեցել Մուշի հայկական համայնքի, Վանի, Տիգրանակերտի եւ Դիարբեքիրի քաղաքապետներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ևս մեկ հայկական եկեղեցի է հանվել վաճառքի
Սրբատաշ քարերով կառուցված հայկական եկեղեցու ներքին և արտաքին պատերին փորագրված են խաչի պատկերներ...
Վանի հայկական Վարագավանքը ոչնչացման եզրին է (ֆոտո)
Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է...
Կարո Փայլանը ահազանգել է ոչնչացվող հայկական եկեղեցու մասին (ֆոտո)
Այս վանքի ոչնչացումից ի՞նչ օգուտ եք ուզում ստանալ...
Թուրքերը հայկական եկեղեցին պատրաստվում են վերածել արվեստի կենտրոնի
Փեհլիվանի տեղեկություններով, եկեղեցին մինչև 1922թ․ օգտագործվել է հայերի կողմից: Հետագայում եկեղեցին անուշադրության է մատնվել, որի հետևանքով...
Դիարբեքիրի վերանորոգված Սուրբ Կիրակոսում առաջին պատարագը կմատուցվի մայիսի 8-ին
Եկեղեցու պաշտոնական վերաբացումը կկայանա մայիսի 7-ին, ժամը 16։00-ին…
Թուրքիայում հերթական հայկական եկեղեցին գանձագողերի պատճառով փլուզման վտանգի տակ է (ֆոտո)
Քուրթօղլուի թաղապետ Ահմեդ Գեդիկը նշել է, թե եկեղեցու այս վիճակը անհանգստացնում է նաեւ բուրսացիներին...
Ամենաշատ