News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անգլիայի Bear Grill սրճարանում 8 հազար կալորիականությամբ նախաճաշ են առաջարկում, փոխանցում է  Lenta.ru-ն: Աշխարհի ամենակալորիական նախաճաշը համտեսել ցանկացողները ինքնազգացողության հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում բողոքներ չներկայացնելու պարտավորագիր կստորագրեն:

«Քնեցնող» անվանումը ստացած ուտեստը ներառում է չորս ձվի ձվածեղ, 8 շերտ բեկոն, 8 նրբերշիկ, 8 կարտոֆիլի կոտլետ, պանրով օմլետ չորս ձվից, չորս վաֆլի, չորս տապակած հացի կտոր, սեւ պուդինգի չորս շերտ: Նախաճաշի մեջ մտնում են նաեւ հատիկավորներ, լոլիկ, սունկ, կարտոֆիլ ֆրի: Նախաճաշի հետ կարելի է խմել լիտրանոց կաթնային կոկտեյլ:

20 այցելուներ, ըստ հրատարակչության,  արդեն փորձել են ֆիրմային նախաճաշը, սակայն ոչ ոք մինչեւ վերջ չի կարողացել ուտել: Հսկայական նախաճաշը արժե 19,95 ֆունտ ստեռլինգ (32 դոլար): Սրճարանում նաեւ այս նախաճաշի փոքր տարբերակն է մշակվել՝ երեխաների համար:

Անգլիական նախաճաշը սովորաբար բաղկացած է լինում յոթ տեսակի տապակած մթերքներից՝ նրբերշիկ կամ սարդելկա, ձվածեղ, բեկոն, հատիկավորներ տոմատի սոուսում, շամպինիոն սնկեր, լոլիկ եւ հացի կտորներ: Ազգային նախաճաշի կալորիականությունը պատմական պատճառներով է բացատրվում: Նախաճաշը պատրաստում էին բրիտանացի բանվորների ընտանիքներում, որոնք օրվա ընթացքում հնարավորություն չունեին սնվելու, եւ կալորիաները պետք է բավականացնեին մինչեւ երեկոյան ժամը ութը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ