Օդեսայի ողբերգության գործում առաջին վճիռները կկայացվեն 2014թ. աշնանը, «Ֆոկուս» ուկրաիանական թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: http://focus.ua
«Այս գործով քննությունը վարում է ՆԳՆ-ի գլխավոր քննչական վարչությունը: Որքանով ինձ է հայտնի, գործերի 40%-ից 50%-ն արդեն հանձնվել է Օդեսայի դատարաններին: Կարծում եմ, որ առաջին վճիռները կկայացվեն այս աշնանը», - տեղեկացրել է Ավակովը:
Հիշեցնենք, որ մայիսին Օդեսայում գտնվող արհմիությունների տանը, որտեղ պայթյունի հետեւանքով ավելի քան 40 մարդ էր զոհվել, քլորոֆորմ էր հայտնաբերվել: