News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամեն բան հակահայկական ակցիայի վերածելու ոգուն հավատարիմ Ադրբեջանի իշխանությունները Ժնեւում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Բարձրագույն հանձնաժողովի գործադիր կոմիտեի 65-րդ նստաշրջանի ժամանակ փորձել են հերթական շոուն ցուցադրել:

APA գործակալության փոխանցմամբ՝ միջոցառմանը ելույթ ունեցող Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը, ով նաեւ փախստականների եւ հարկադիր տեղահանվածների հարցերով պետկոմիտեի նախագահն է, խոսել է փախստականների խնդրի մասին եւ իսկույն անցում կատարել ղարաբաղյան հակամարտությանը, «օկուպացիային», փախստականներին եւ այլնին:

Ադրբեջանական պետպաշտոնյանների ելույթներն արդեն վաղուց հիշեցնում են հին անեկդոտը, որտեղ ուսանողը կենսաբանության քննություն է հանձնում. «Իսկ ահա, եթե ձուկը ունենար մորթի, ապա այնտեղ կբազմանային ոջիլներ»:

Այդ անգամ Հասանովը ավելի առաջ է գնացել: Այս պաշտոնյան թախծոտ հայացքով փորձել է բռնված դիվերսիոն-հետախուզական անդամներին ներկայացնել որպես «տատիկի գերեզմանին այցելության եկած դժբախտ տեղահանվածներ»: Հոգ չէ, որ նրանք հատուկ դաժանությամբ սպանել են անչափահաս պատանուն:

Սակայն ելույթի գագաթնակետը երրորդ դիվերսանտի՝ իր անվանակցի մարմինը «անհապաղ վերադարձնելու» պահանջն էր:

Եվ իհարկե, ադրբեջանցի պետպաշտոնյան ոչ մի խոսքով անդրադարձ չի կատարել ադրբեջանական բանտերում հայ գերիների սպանություններին, կտտանքներին եւ անմարդկային վերաբերմունքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ