News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ դատարանն այսօր` սեպտեմբերի 30-ին մերժեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար Դավիթ Խաչատրյանին 17 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը բողոքարկող հայցը եւ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց ուժի մեջ:

«Միանշանակ ինձ պարզ էր, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, քանի որ դատարանին ընդհանրապես չէր հետաքրքրում, թե ինչ նոր հանգամանքներ կբացահայտվեր տուժողի ցուցմունքից: Էդ ի՞նչ օրենքի խախտում էր լինելու, որ ինձ թույլ տային այսօր հարցեր տալ տուժողին, ինչի՞ց էին վախենում, որ թույլ չտվեցին հարցաքննել, բացարձակ անտրամաբանական է, ընդհակառակը, իրենք պիտի շահագրգռված լինեին, որ նոր հանգամանքներ բացահայտեն: Բայց դատարանին ընդհանրապես չհետաքրրքեց, թե տուժողն ինչ «անկապ շարժում» ասեց, կամ ինչ «սովորական բնույթ» ասեց հայհոյանքներին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբանը` Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ այսօր դատարանում առաջին անգամ ցուցմունք տվեց տուժող, գլխի հրազենային վնասվածք ստացած Հրաչյա Սարգսյանը, որը հաստատեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի  պնդումները, որ իրենք կատակ են արել, եւ զենքն իջեցնելու պահին է կրակոց հնչել:

Փաստաբանի կարծիքով` դատարանի որոշումը ի սկզբանե պարզ էր, քանի որ Դավիթ Խաչատրյանի քրեական գործը հանրային հնչեղություն էր ստացել եւ պետական մարմիններն էլ դիրքորոշում էին հայտնել այս կապակցությամբ:

«Այս դեպքում բոլորը մոռանում են իրավաբանության մասին, ու սկսում է գործել ինքնապահպանության բնազդը, այսինքն՝ քննիչը, դատախազը, դատավորը սկսում են ապահովագրել իրենց եւ հնչեղություն ստացած գործերում պետական մարմիններին հարմար որոշում կայացնել»,-ասաց փաստաբանը` նշելով, որ բոլոր հնչեղություն ստացած գործերում է նման որոշումներ կայացվում:

Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը բողոքարկելու  է Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում, դրանից հետո էլ  բողոք է ներկայացնելու Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ ողբերգությունը կատարվել էր 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել: Դավիթ Խաչատրյանը, որը պնդում էր, որ կատակով է կրակել, զենքը ուղիղ Լյուքսի վրա չի պահել, եւ գնդակն անդրադարձով է դիպչել Լյուքսին, մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից եւ դատապարտվել 17 տարվա ազատազրկման:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ