News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուում փրկվել է իսպանացի քարանձավագետ Սեսիլիո Լոպես Տերսերոն, որը լուրջ վնասվածք էր ստացել  Ամազոնի Լեյմեմբաբմա քարանձավն ուսումնասիրելիս: 12 օր մնալուց հետո փրկարարները իսպանացուն դուրս են բերել քարանձավից, հայտնում է El mundo-ն։ 

Մադրիդի քարանձավագետների ֆեդերացիայից հայտնել են որ սեպտեմբերի 18-ին Լոպես Տերսերոն քարանձավն ուսումնասիրելիս ընկել էր եւ ողնաշարի լուրջ վնասվածք ստացել:  Նրա փրկության աշխատանքներին մասնակցել է 50 մարդ: Փրկարարներն աշխատել են 14 ժամ` 2 հերթափոխով: Ներկայումս Լոպես Տերսերոն գտնվում է Լիմայի հիվանդանոցներից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ