News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գյումրիի ավագանին գումար է հատկացրել Տաշքենդում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության չեմպիոններ, գյումրեցիներ Արթուր Ալեքսանյանին եւ Արսեն Ջոլֆալակյանին:

NEWS.am-ին քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ավագանու սեպտեմբերի 30-ին կայացած նիստի ժամանակ որոշվել է Արսեն Ջուլֆալակյանին Գյումրիում հողամաս ձեռք բերելու համար հատկացնել 2 մլն 400 հազար դրամ, իսկ Արթուր Ալեքսանյանին ավտոմեքենա ձեռք բերելու եւ նվիրելու համար 9 մլն 880 հազար դրամ:

Բացի դրանից՝ ավագանին որոշել է  Գյումրիի օրվան նվիրված միջոցառումները հետաձգել անորոշ ժամանակով:

«Գյումրիի օրվա տոնակատարության համար նախատեսված է 17 մլն 70 հազար դրամ, հոկտեմբերի 5-ին պետք է լիներ միջոցառումը, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հետաձգվեց. ըստ կանխատեսումների՝ հոկտեմբերի 5-ին սպասվում է անձրեւ, իսկ միջոցառումների մեծ մասն էլ բացօթյա եւ մասսայական են լինելու, հետեւաբար, որոշվեց հետաձգել, սակայն հաստատ լինելու է հոկտեմբերին»,- ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը:

Նշենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանը նվաճեց 2 ոսկե մեդալ: Առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձան 75 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը եւ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Տպել
Ամենաշատ