Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 00.40-ին, բաժին է ներկայացել 53-ամյա Արմեն Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2004 թ. մարտի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի /պետական սահմանն ապօրինի հատելը/ 1-ին մասի մեղադրանքով: