News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքներն ընդհատվել են տեխնիկական պատճառներով: «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության ՊՆ-երի միջեւ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագրի քվեարկության ժամանակ տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորները զրկվեցին քվեարկելու հնարավորությունից:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց. «Ձեր թեժ քննարկումների պատճառով նույնիսկ տեխնիկան չդիմացավ»:

Ստեղծված իրավիճակից ելնելով ՕԵԿ խմբակցությունը առաջարկեց 20-րոպեանոց ընդմիջում հայտարարել, որին Գալուստ Սահակյանը համաձայնեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ