News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ, այսօր՝ հոկտեմբերի 1-ին, այցելել է Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանատուն: Հանրապետության ղեկավարը ՉԺՀ կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի եւ անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Թիան Չանչունին եւ դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաեւ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Նախագահ Սի Ծինփինին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր ղեկավարության ներքո Չինաստանը մեծ հաջողություններ է արձանագրել հասարակական-քաղաքական եւ տնտեսական առաջընթացի գործում, ինչպես նաեւ Ձեր երկրի միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ: Վստահ եմ, որ Չինաստանի վերելքը կշարունակվի նաեւ ապագայում:

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների եւ քաղաքական երկխոսության հետեւողական զարգացմանը, փոխշահավետ համագործակցության հետագա ծավալմանը տնտեսության, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում:

Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ՝ փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա հիմնված հայ-չինական գործակցությունը կշարունակի հարաճուն զարգացում ապրել տարբեր բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների:

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն եւ բարօրություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ