News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրասիական միություն Հայաստանի չմտնելու դեպքում կարող են խնդիրներ ծագել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում՝ բոլոր ձերաչափերով, առավել եւս՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացների ֆոնին: Այս մասին հոկտեմբերի 1-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Փորձագիտական շրջանակներում, ըստ քաղաքագետի, բավական լուրջ կասկածներ կան՝ կհասնի ԵՏՄ-ն այն նպատակներին, որոնց մասին խոսվում է:  «Բայց դա կարեւոր չէ: Իրականում Հայաստանի համար ԵՏՄ մտնելը պայմանավորված է անվտանգության նկատառումներով: Եթե Ռուսաստանը ցանկանում է եւ պատրաստ է իր վրա վերցնել այդ ձեւաչափի նյութական եւ քաղաքական ծախսերը, ապա Հայաստանը կարող է միանալ դրան», - նշել է  Մինասյանը:

Հանգամանքը, որ Հայաստանն ընդհանուր մաքսային սահման չունի միության հետ, արդեն լուրջ խնդիր է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից:

«Մյուս կողմից, քաղաքական հանգամանքներն այս հարցում ավելի կարեւոր են: Միանգամայն հնարավոր է նաեւ, որ այս ձեւաչափը լինի ձեւական եւ Հայաստանի համար խնդիրներ չառաջացնի», - տեսակետ է արտահայտել քաղաքագետը: Ի պատասխան հարցին, թե արդյոք Հայաստանը կշահի տնտեսական տեսանկյունից, Սերգեյ Մինասյանը նշել է. «Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի անդամակցությունը դառնում է հնարավոր, երբ բացառություններ են արվում շուրջ 1000 ապրանքների մաքսազերծման հարցում, արդեն վկայում է, թե դա որքան նպատակահարմար է Հայաստանի համար»:

Նա նաեւ հիշեցրել է, որ էներգակիրների գնի հարցում Հայաստանն արդեն բավական բարենպաստ պայմաններ է ստացել Ռուսաստանի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ