Սեւան-Զովաբեր ճանապարհի 1-ին կմ հատվածում, սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: