News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արդեն երկրորդ օրը գործադուլ հայտարարած,  «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող գյումրեցի առեւտրականներին, որոնք այսօր՝ հոկտեմբերի 1-ին, իրենց բողոքն արտահայտելու համար կրկին փակել էին Գյումրու մի քանի կենտրոնական փողոցներ, հանդիպեց ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առեւտրականները պատգամավորին դիմավորեցին վրդովմունքով։

«Լավ է՝ եկաք, հարգելի պատգամավոր, էս ո՞նց որ մենակ դուք հիշեցիք մեզ՝ անտեսվածներիս»,-պատգամավորին զայրացած դիմեցին առեւտրականները։

Մարտուն Գրիգորյանը բողոքողներին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ոչ իշխանական խորհրդարանական քառյակը նիստ է անցկացրել, որոշել է խորհրդարանի նիստի մեկնարկին հայտարարությամբ դիմել խորհրդարանական բոլոր ուժերին` ԱԺ նախագահի մոտ հրատապ խորհրդակցության հավաքվելու հորդորով, իսկ եթե իրենց առաջարկը մերժվի, քառյակը հերթական ստորագրահավաքը կսկսի` կրկին արտահերթ նիստ հրավիրելու պահանջով:

«Եթե ՀՀԿ-ն  չի միանում, մենք քառյակով կգործենք։ Դուք ինչ կուզեք, բնականաբար, ձեր ուզածն էլ մեր ուզածը կլինի»-ասաց Մարտուն Գրիգորյանը:

Գյումրեցի ցուցարաները պատգավորից պահանջեցին իրենց մոտ կանչել Շիրակի մարզի  հարկային տեսչության պետ Վախթանգ Սիսակյանի՝ նշելով, որ երկու օր է՝ հանդիպում են պահանջում, սակայն նա չի ներկայանում: Մարտուն Գրիգորյանը ցուցարարների ներկայությամբ  զանգահարեց մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, որը փոխանցեց, որ Վախթանգ Սիսակյանը նախարարությունում է, չի կարող հանդիպել գյումրեցի առեւտրականներին։ Զանգը առեւտրականներին ավելի վրդովեցրեց։

«Է հա բա ով է մինչեւ հիմա մեր կողքին կանգնած եղել, որ հիմա լինի։ Մենակ դուք եկաք,  պարոն Գրիգորյան, մնացածի հեչ պետքն էլ չէ։ Թե ՀՀԿ-ական պատգամավորները, թե հարկային պետը, գան ի՞նչ անեն, ի՞նչ պատասխան ունեն, որ տան, բան չունեն ասելու, ժողովրդին դրել, ինչքան կարող են ճզմում են»-ասաց առեւտրականներից մեկը։

Մարտուն Գրիգորյանը բողոքողներին հորդորեց բացել ճանապարհները, սպասել, մինչեւ ժամը 18:30-ը, երբ  ինքը կհասնի մայրաքաղաք եւ կքննարկեն հարցը եւ պարզ կլինի՝  օրենքը կփոփոխվի, թե ոչ: Պատգամավորի հորդորից հետո ցուցարարները որոշեցին բացել ճանապարհները՝ պայմանով, որ եթե ընդունված օրենքը չենթարկվի փոփոխության, վաղն առավոտյան իրենք կփակեն արդեն  մայրաքաղաք տանող ճանապարհը:

«Մենք այսօր կսպասենք, կհետեւենք ,բայց խոստանում ենք, եթե ոչ մի բան չփոխվեց, մենք կտրուկ քայլերի կգնաք, այդ ժամանակ նեղանալ չլինի»-ասացին գյումրեցի ցուցարաները:

Գյումեցի առեւտրականները նախորդ օրը նույնպես փակել էին Գյումրու կենտրոնական փողոցները, նրանք պահանջում էին Շիրակի մարզի հարկային տեսչության պետ հետ հանդիպում, սակայն նրանց ոչ ոք չհանդիպեց։

Հիշեցնենք, որ նախորդ օրը խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների, ձախողել էր խորհրդարանական քառյակի նախաձեռնած Ազգային Ժողովի արտահերթ նիստը: Ոչ իշխանական քառյակը Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար 49 ստորագրություն էր հավաքել, սակայն գրանցվել էր 37 պատգամավոր եւ քվորում չէր ապահովվել: Արտահերթ նիստին ծրագրվում էր քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից մշակվող «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը: Նշենք, որ Միքայել Մելքումյանի մշակած՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների համաձայն՝ առաջարկվում է շրջանառության հարկին ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան շրջանառությունը 58.35 միլիոն դրամից բարձրացնել մինչեւ 150 միլիոն դրամ։ Եվ երկրորդ՝ նախատեսվում է ներմուծել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կամավորության սկզբունք: Դա նշանակում է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կցանկանան 1% հարկ վճարել եւ շրջանառությունը ցույց տալ, այդպես կաշխատեն, իսկ այն տնտեսվարողները, որոնք կցանկանան աշխատել 3.5% հարկով՝ առանց շրջանառության մասին հարկային մարմնին տեղեկացնելու, այդպես կաշխատեն:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ