News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահ Արման Դանիելյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, կապված Մ.Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի վարքի հետ:

Ներկայացնում ենք հաղորդումն ամբողջությամբ.

«Ս.թ. սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է տարածել, որում երեւում է, թե ինչպես է Մ.Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շրջում շուկայի սրահում եւ իր օգնականներին հրահանգում, իր խոսքերով, «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջեւ այդ պահին առեւտրականներ կանգնած չեն։

Նույն տեսանյութի վերջում՝ լրագրողին տված կարճ հարցազրույցում նա չի հերքում, որ իր գործողությունները կապված են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքի ցույցին մասնակցելու հետ։ Առեւտրականները, ենթադրաբար, այդ պահին մասնակցում էին Կառավարության շենքի առջեւ անցկացվող բողոքի ակցիային։ «Հիմա շրջում ենք շուկայում, որ տեսնենք՝ ով չի էկել, որ կարգի հրավիրենք»,– ասում է լրագրողին։

Վաղարշ Աբրահամյանը հաստատում է տարածված այն տեղեկությունը, որ ինքը հրահանգել է իր աշխատակիցներին չմասնակցել բողոքի ակցիային, նա համոզմունք է հայտնում, որ ճիշտ է արել եւ հայտարարում է, որ «միջոցներ են ձեռնարկում», որ մարդիկ Կառավարության շենքի մոտից հետ գան, իսկ չգալու դեպքում սպառնում է «իրենց տեղերը տալ ուրիշին»։

Մանրամասները՝ տեսանյութում, 3։33–4։40 րոպեներ

Լրագրողներին տված մեկ այլ հարցազրույցում նույնպես ոսկու շուկայի տնօրենը սպառնալիքներ է հնչեցնում բողոքի դուրս եկած առեւտրականների հասցեին։ «Ով որ չի հարգում էդ օրենքը, հանելու եմ դուրս, թող գնան ուրիշ տեղ աշխատեն կամ գնան ֆայլաբազար բանվորություն անեն, հերիք ա, աղայի պես ապրել են մինչեւ հիմա...»,– ասում է նա։

Մանրամասները՝ տեսանյութում, 0։55-1։05 րոպեներ

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտնելու իրավունք։ Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն»։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է. «Հավաքներին մասնակցելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու անձին մասնակցել որեւէ հավաքի կամ խոչընդոտել նրա մասնակցությունը որեւէ հավաքի»։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն կատարվածը որակում է մարդու հիմնարար իրավունքների՝ ազատ արտահայտվելու եւ հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտում։

ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՀ ՔՕ) 163-րդ հոդվածը սահմանում է. «Oրինական հավաքներ անցկացնելուն խոչընդոտելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»: Իսկ ՀՀ ՔՕ 143-րդ հոդվածի պատասխանատվություն է նախատեսում մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված <....> քաղաքական կամ այլ հայացքներից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու եւ քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին: Գտնում ենք, որ արարքում առկա է նաեւ հայացքներն արտահայտելու հիման վրա խտրականության տարրը:

Չնայած կատարվածի մասին ԶԼՄ–ների հրապարակումներին եւ բարձրացած ակմուկին՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 25-ից մինչեւ օրս քրեական գործ չի հարուցել՝ «Ազատություն» ռադիոկայանին հայտնելով, որ հանցագործության մասին հաղորդում չի ստացել։

Ուստի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դիմում է ՝ վերը նկարագրված արարքին պատշաճ որակում տալու եւ իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում քրեական գործ հարուցելու պահանջով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ