News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններից շուրջ 40 օր առաջ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն աջակցություն է հայտնել Իլինոյսի 10-րդ ընտրաշրջանից թեկնածու, հայ-ամերիկյան խնդիրների լուծման ուղղությամբ պայքարի վաղեմի մարտիկ Ռոբերտ Դոլդի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Ամերիկայի Հայ դատի մամուլի ծառայությունը:

«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հպարտությամբ աջակցում է Ռոբերտ Դոլդի թեկնածությունը, որպեսզի նա ներկայացնի հայ-ամերիկյան խնդիրների հետ կապված հայացքներն ու արժեքները»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանը:

Թեկնածու Ռոբերտ Դոլդը կրկին վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Թուրքիայի կողմից փոխհատուցմանն իր միանշանակ աջակցությունը, ինչպես նաեւ հանդես է եկել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի անկախության իրավունքի եւ Մերձավոր Արեւելքում հայկական եւ քրիստոնեական այլ եկեղեցիներին ամերիկյան օգնության օգտին:

Նշենք, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Ռոբերտ Դոլդի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտվել է 2012 թվականին: Նա եղել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով խմբի նախագահի տեղակալ Հանրապետական կուսակցությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ