News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի դեմ քրեական մեղադրանքները կարող են Ռուսաստանում տնտեսական եւ քաղաքական սահմանափակումների նոր փուլի պատճառ դառնալ: Նման կանխատեսում է անում Քարնեգիի մոսկովյան կենտրոնը՝ վկայակոչելով բրիտանական վերլուծաբան Թոմաս դե Վաալի գնահատականը:

Վերլուծաբանն իր գնահատականը հաստատում է տեղեկությամբ այն մասին, որ ռուսական արժույթը դոլարի նկատմամբ էժանացել է եւ հիմա շուրջ 40 ռուբլի արժե:

Դե Վաալի կարծիքով՝ որոշ երկրներ փորձում են շահ ստանալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու եվրոպական երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների խզումից. «Առեւտրային այդ նոր գործընկերներին միավորում է միայն սպառման նոր շուկաների ձեռքբերումը»:

Հոդվածում վերլուծաբանը որպես օրինակ է բերում Եգիպտոսը: Վերջինի հետ Ռուսաստանն ազատ առեւտրի մասին նոր պայմանագիր է քննարկում: Արգենտինական եւ բրազիլական պաշտոնյաները նույնպես քննարկել են ռուսական շուկա իրենց ապրանքների արտահանման հնարավորությունը:

Հայաստանը, դե Վաալի խոսքով, նույնպես Ռուսաստանի հաշվին իր տնտեսության բարելավման հնարավորություն է տեսնում՝ արտահանման ծավալները երկու անգամ ավելացնելու ճանապարհով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ