News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ մայրաքաղաքի տոնավաճառների մի քանի հարյուր առեւտարականներ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, վաղ առավոտյան նորից հավաքվել են կառավարության շենքի առջեւ՝ պահանջելու օրենքի կասեցում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առեւտրականները վանկարկում են «կասեցում», «վարչապետ»՝ պահանջելով օրենքը փոխել՝ շրջանառության մասին հաշվետվության ներկայացումը դարձնելով ընտրովի։ Կառավարության մոտ են նաեւ մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ:

«Լավ է, որ վարչապետը մեկ տոկոս է դարձրել հարկը, սակայն համաձայն կլինենք, եթե հանվի փաստաթղթավորման պահանջը»,- ասաց առեւտրական Գագիկ Ալավերդյանը:

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ առեւտրականները մտադիր են համընդհանուր գործադուլ սկսել, բայց առայժմ սպասում են, որ կառավարությունը ինչ-որ բան փոխի:

Առեւտրականներն ասում են, որ իրենց վրդովեցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ հոկտեմբերի 1-ի ելույթն ԱԺ-ում, երբ նա ընդդիմադիր պատգամավորներին դիմելով՝ հարցրել էր. «Ի՞նչ է, երկրորդ Մարտի 1 ե՞ք ուզում»:

«Եթե օրենքում այսօր փոփոխություններ չլինեն, մենք Մարտի 1 ենք անելու»,- ասում են նրանք:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին։ Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ