News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կայուն զարգացման թիմի պատվիրակությանը:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե քննարկվեցին հանրապետության հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նոր ծրագրի նախապատրաստման, ծրագրի իրականացման պատասխանատու կառույցների ընտրությանը վերաբերող հարցեր:

Առաջարկվեց ծրագրի ինստիտուցիոնալ եւ  գործնական բաղադրիչների համար առանձին պատասխանատուներ ընտրել: Մասնավորապես  քննարկվեց ինստիտուցիոնալ բաղադրիչը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան կառույցների, իսկ  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործնական ծրագրերը՝  նոր ձեւավորվող Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացնելու հնարավորությունը: Փոխվարչապետը նշեց, որ նոր հիմնադրամի  հիմնական նպատակը  տարածքների համակողմանի զարգացման աջակցությունն է, եւ նախատեսվում է, որ հիմնադրամը համակարգելու է  տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը, որոնց վերջնական նպատակը տարածքների, համայնքների զարգացումն է:

Հյուրերը  դրական եւ հետաքրքիր համարեցին Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման գաղափարը՝ նկատելով, որ նմանատիպ հիմնադրամի գործունեության հաջող փորձ առկա է նաեւ այլ երկրներում:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ  ՀԲ աջակցությամբ խմելու ջրի ոլորտում իրականացվող եւ իրականացվելիք ծրագրերին առնչվող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ