News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացի շանսոնիե Շարլ Ազնավուրը իր 90-ամյա հոբելյանի կապակցությամբ եզրափակիչ շրջագայության շրջանակներում Մոսկվայում հանդես կգա միակ համերգով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Համերգը կանցնի հոկտեմբերի 3-ին:

Ազնավուրի խոսքով` համերգին նա կկատարի իր դասական երգացանկից երգեր: «Երջանիկ եմ կրկին Մոսկվա գալու համար, եւս ես դա կրկնում եմ ամեն անգամ այստեղ գալուց», - համերգին նվիրված մամուլի ասուլիսին ասել է Ազնավուրը:

Շանսոնիեն նաեւ նշել է, որ բավականին լավ ֆիզիկական վիճակում է` շնորհիվ զսպվածության եւ ինքն իր հետ ներդաշնակության: «Սպորտով չեմ զբաղվում, սակայն շատ չափավոր եմ խմում, այլեւս չեմ ծխում, եւ խուսափում եմ այնպիսի բաներից, որոնք 50-ից հետո չարժե անել», - իր երկարակեցությամբ կիսվել է Ազնավուրը, իսկ «երջանկության անձնական բաղադրատոմսը» նա անվանել է ընտանեկան երջանկությունը:

Հիշեցնենք, որ «Time» սոցիոլոգիական հետազոտությունների եւ  CNN ընկերության կողմից Շառլ Ազնավուրը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային կատարողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ