Facebook –ը եւ YouTube-ը մերժել են Չինաստանին` ահաբեկչական ուղղվածություն ունեցող նյութերը հեռացնելու հարցում, որոնք լուրջ մարտահրավեր են դարձել հատկապես Չինաստանի Սինցզյան-Ույգուր ինքնավար մարզի համար, փոխանցում է China Daily-ն:
Պոռնկագրական բնույթի եւ ահաբեկչական ուղղվածություն ունեցող նյութերի դեմ պայքարի շրջանակում` Համացանցում ապօրինի տեղեկատվության հարցերով չինական կենտրոնը բողոքներ է ստացել, որ որոշ կայքերում (ներառյալ` Facebook-ը եւ YouTube-ը) տեղադրված են Արեւելյան Թուրքեստան իսլամական շարժման նյութերը: Տվյալ նյութերը խթանում են ջիհադը եւ ճանաչվել են ծայրահեղական:
Թերթը հայտնում է, որ Facebook-ը եւ YouTube-ը, բավարար ջանքեր չեն գործադրել տեղադրված նյութերը հեռացնելու համար: