News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին եւ հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմական կրթության ոլորտի զարգացման տեսլականը: Քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի դերը ՀՀ պետական կառավարման մարմինների, այդ թվում` պաշպանության նախարարության կադրերի վերապատրաստման գործում, շնորհակալություն է հայտնել Ա.Թավիթյանին ծավալած հայանպաստ գործունեության համար:

Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ջեյմս Ստավրիդիսը կիբերանվտանգության թեմայով դասախոսություն է անցկացրել ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ