News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ուսումնասիրում է ոստիկանների գործողությունները Գյումրիում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարարել է ինքը՝ Կարեն Ադրեասյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին:

Մանուկյանը նկատել է, որ եռյակի հոկտեմբերի 8-ին Գյումրիում սպասվող հանրահավաքի հետ կապված, Գյումրիի թատերական հրապարակում քաղաքի ոստիկանապետը հայտարարել է, որ քիչ մարդ է հավաքվելու այնտեղ: «Որտեղի՞ց նա նախապես գիտի, թե՞ ուզում է այնպես անել, որ մարդիկ քիչ լինեն: Ինչ իրավունք ունի ոստիկանապետը նման բան ասել»,-վրդովվել է ՀԱԿ պատգամավորը:

Այս առնչությամբ Կարեն Անդրեասյանը նշել է, որ պատրաստ է Արամ Մանուկյանի ասածն ընդունել որպես բանավոր հայտարարություն, որի հիման վրա կարելի է քննություն սկսել՝ ճշտելով, թե կոնկրետ ինչ համատեքստում է ասել ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյումրիի ոստիկանապետ Վարդան Նադարյանը հայտարարել էր, որ յուրաքանչյուր պահանջ պետք է ներկայացնել քաղաքակիրթ ձեւով, ոչ թե աղմուկ-աղաղակով, առավել եւս հասարակական կարգի խախտմամբ: Նրա կարծիքով՝ հոկտեմբերի 10-ին Գյումրիում կայանալիք հանրահավաքին շատ քիչ մարդ է լինելու:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ