News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանի արեւմուտքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետեւանքով հանք փլուզվել:

Ինչպես հաղորդում է Apsny.ge կայքը, Տկիբուլիում գրանցված երկրաշարժից փլուզվել է Մինդելիի անվան հանքը:

Մետալուրգիական եւ ծանր արդյունաբերության աշխատակիցների արհմիության նախագահ Թամազ Դոլաբերիձեի խոսքով՝ փլուզում է տեղի ունեցել Մինդելիի անվան հանքի 6-րդ տեղամասում: Բարեբախտաբար զոհեր չկան:

Հանքափորներից մեկը ենթադրաբար կոտրել է ոտքը: Ես մի քանի հանքափորներ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տկիբուլիի վարչակազմի շենքի մոտակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ