News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2796» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւանում գտնվող իտալական Պեզարո քաղաքի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտիի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել նրան արդեն երրորդ տարին անընդմեջ Երեւան այցելելու եւ «Էրեբունի-Երեւան» տոնակատարություններին մասնակցելու համար. «Մեր երկու քաղաքների միջեւ ձեւավորված հարաբերություններն իսկապես ջերմ են ու բարեկամական, ինչի մասին են վկայում ինչպես Ձեր հարգալից այցերը Երեւանի տոնին, այնպես էլ Ձեր իսկ առաջարկով Պեզարո քաղաքին մեր կողմից նվիրաբերված երկու քաղաքների բարեկամությունը խորհրդանշող խաչքարը, որն առաջիկայում կտեղադրվի Պեզարոյում ու կնվիրվի հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:  Եվ հատկապես հաշվի առնելով, որ 2015թ. Հայաստանում նշվելու է այդ ոճրագործության 100-րդ տարելիցը, Պեզարոյում այդ խաչքարի տեղադրումն իսկապես յուրովի հարգանքի տուրք կդառնա 1915թ. զոհերի հիշատակին եւ կլինի համամարդկային արժեքների կարեւորման եւս մեկ վկայություն»,- ընդգծել է քաղաքապետը։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ շնորհավորելով տոնի կապակցությամբ՝ Պեզարոյի քաղաքային խորհրդի նախագահ Իլարո Բարբանտին համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երեւանի եւ Պեզարոյի միջեւ հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Մենք եւս, պարոն քաղաքապետ, անչափ կարեւորում ենք հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված հայկական խաչքարի տեղադրումը Պեզարոյում: Վստահեցնում եմ, որ այն իր ուրույն եւ արժանի տեղը կգտնի մեր քաղաքում, եւ մենք առաջիկայում հնարավորություն կունենանք միասին կատարել այդ խաչքարի հանդիսավոր բացումը»,- ընդգծել է Իլարո Բարբանտին:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու շնորհավորանքներն է փոխանցել Պեզարոյի նորընտիր քաղաքապետ Մատեո Ռիցիին եւ հրավիրել է այցելել Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ