News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ընդունել է Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի գլխավորությամբ:

Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երեւանում՝ մաղթելով ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդին հաջողություններ: Սերժ Սարգսյանը կարեւորել է միգրացիայի ոլորտում համագործակցությունը եւ հույս հայտնել, որ երեւանյան նիստում ընդունվելիք որոշումները դրական ազդեցություն կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման տեսանկյունից: Նա ընդգծել է, որ միգրացիայով պայմանավորված խնդիրների լուծմանը երկրները միասին ավելիին կարող են հասնել:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ միգրացիան բազմաթիվ գործոններով պայմանավորված բարդ երեւույթ է, որի կանոնակարգումն ու կառավարումը որոշակի մասնագիտական գիտելիքներ պահանջող գիտություն է:

Կոնստանտին Ռոմոդանովսկին վստահեցրել է, որ խորհուրդն արդեն երկար տարիներ բաց եւ անկեղծ երկխոսության մթնոլորտում մասնագիտական արդյունավետ աշխատանք է իրականացնում՝ սերտ կապեր պահպանելով նաեւ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ: Նա Հանրապետության նախագահին ներկայացրել է խորհրդի գործունեությունն ու հերթական` 16-րդ նիստի օրակարգային հարցերը, ընդգծելով, որ խորհրդի աշխատանքը նպատակաուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության համակարգմանը եւ առկա խնդիրների լուծմանը,  մարդկանց համար ժամանման երկրում աշխատանքի եւ կեցության արժանապատիվ պայմանների ապահովմանը:

Կոնստանտին Ռոմոդանովսկին գոհունակությամբ է նշել, որ Հայաստանը միացել է ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին եւ ինտեգրացիոն գործընթացներում շահագրգիռ ու կառուցողական մասնակցություն ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ