Հայաստանի ռուսական ռազմաբազայում զանգվածային մարտավարական ուսումնավարժանքներ են անցկացվում:
ՀՌՕ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուսումնավարժանքներն անցնում են «Կամհուդ» եւ «Ալագյազ» զորավարժարաններում: Ուսումնավարժանքները սկսվել են հոկտեմբերի 13-ին եւ կավարտվեն 19-ին:
Այս ուսումնավարժանքների առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի ռուսական ռազմաբազայի պատմության մեջ առաջին անգամ մոտ 3 հազար զինծառայողներ եւ 500 միավոր տեխնիկան միաժամանակ անցկացնում են 30, 50 եւ 100 կմ-անոց երթեր ստորաբաժանումների կազմում:
Ուսումնավարժանքներն անցնում են ՀՌՕ զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ռոմանչուկի հրամանատարության ներքո: