Google որոնողական համակարգը հետայսու հիվանդությունների ախտանիշներ փնտրող օգտատերերին թույլ կտա օգտվել բժշկի online-խորհրդատվությունից: Այդ մասին գրում է «Ռուսական թերթը»՝ վկայակոչելով Engadget-ին:
Աղբյուրը նշում է, որ նոր գործառույթը Google+ հաշիվների օգտատերերին թույլ կտա տարատեսակ հարցերի շուրջ տեսախորհրդատվություն ստանալ փորձագետներից: «Համացանցում հիվանդության ախտանիշների ինքնուրույն որոնման ժամանակ միշտ էլ մեծ է սխալ ախտորոշման ռիսկը», - հայտարարել են Google-ի ներկայացուցիչները:
Google-ում նշել են, որ online-խորհրդատվությունները ամեն դեպքում ավելի էժան կլինեն, քանի իրական բժշկին այցի գնալը: