News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Մոնսերատ Կաբալիեն արցախյան առաջին այցից հետո ՄԱԿ-ում իր տպավորություններն ու կարծիքն է ներկայացրել Արցախի ու նրա բնակչության մասին։

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն» հյուրանոցի կոնֆերանս-սրահում հրավիրած մամլո ասուլիսում նշել է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանն իր տխրահռչակ «սեւ ցուցակ»-ով ցանկանում է արգելել հեղինակավոր անձանց այցելություններն Արցախ, քանի որ մտավախություն ունի, որ հակառակ դեպքում միջազգային հանրության համար կբացահայտվի իր տարածած ապատեղեկատվությունը, ինչպես նաեւ հայտնի կդառնա Արցախի ու նրա հիմնախնդրի մասին ողջ ճշմարտությունը։

Սակայն տիկին Կաբալիեն իր երկրորդ այցելությամբ, այս անգամ՝ ընտանյոք հանդերձ, ապացուցեց, որ ճշմարիտ ու սկզբունքային արվեստագետը վեր է ամենայն քաղաքական նկրտումներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ