News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

18-ամյա Ավետիք Կարապետյանին տրիկոյով տեսնելիս՝ աղջիկները սկսել են ծիծաղել: Այսօր նրանք որքան ցանկանում են կարող են հրճվել: Կարապետյանը ոչ միայն հասել է հաջողության, այլ երկրորդ տարին անընդմեջ Բոսթոնի բալետի մենակատարն է, գրում է «The Armenian Reporter»-ը:

Հայաստանում Ավետիքի ճակատագիրը լողն էր: 5 տարեկանում նա հաղթել է Երեւանի մրցույթում: Այնուհետեւ տարվել է բոքսով եւ կարատեով: Սակայն շուտով ընկերների շնորհիվ Կարապետյանը ընտրեց արվեստի աշխարհը: 2003թ. Հովաննես Դիվանյանի ղեկավարությամբ Երեւանում ավարտելով ուսումը՝ նա հրավեր է ստանում սովորելու Մյունխենի Հայնց Բոզելի բալետային խմբում: 2005թ. այն ավարտելուց հետո նա մեկ տարի աշխատել է Վիենայում, այնուհետեւ աշխատել էՍտոկհոլմի Շվեդական թագավորական բալետի հետ:

Երկու տարի առաջ Ավետիք Կարապետյանին առաջարկվել է պայմանագիր կնքել Բոսթոնի բալետի հետ: «Հայաստանում պարողների համար շատ քիչ հնարավորություններ կային: Բոլոր տաղանդները ցրվում են ամբողջ աշխարհում: Եթե նրանք մնային իրենց երկրում, ապա դա կլիներ աշխարհի լավագույն բալետային թատերախմբերից մեկը», - նշում է  Ավետիք Կարապետյանը:

Նրա բազմաթիվ մրցանակների թվում են 2012թ. Ստամբուլի եւ 2009թ. Հռոմի «Պրիմո» միջազգային բալետային մրցույթներում առաջին տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ