News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում բնակվող բանաստեղծուհի Լոլա Կունդակչյանը մասնակցել է Կանադայի Քվեբեկ նահանգում կազմակերպված պոեզիայի միջազգային փառատոնին, որին ներկա են եղել բանաստեղծներ ու գրականության սիրահարներ ողջ աշխարհից: Այս մասին գրում է «The Armenian Weekly»-ն:

Կունդակչյանն առաջին հայուհին է, որը հրավիրված է այդ փառատոնին: Նա փառատոնի ժամանակ հանդես է եկել տասնյակ անգամ՝ ընթերցելով իր բանաստեղծությունները հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն: «Ես երջանկություն եմ ունեցել կարդալ օրական առնվազն 3 անգամ»,-ասել է նա:

10-օրյա փառատոնի շրջանակներում հարյուրավոր միջոցառումներ են կազմակերպվել: Փառատոնին ներկա է եղել 35 հազար հանդիսատես բոլոր մայրցամաքներից:

«Ես մի փոքր հուզվում էի, բայց սա հրաշալի հնարավորություն էր կիսել իմ խոսքը եւ մեր մշակույթը միջազգային լսարանի առջեւ»,-ասել է բանաստեղծուհին:

Կունդակչյանի բանաստեղծությունները հրապարակվել են համացանցում եւ թարգմանվել ֆրանսերեն, իսպաներեն ու ուկրաիներեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ