News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների սահմանապահները սահմանների իրավիճակի մասին տեղեկությունների փոխանակման էլեկտրոնային համակարգ են գործարկել: Այդ մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովին:

Արտաքին սահմանների իրավիճակի մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման մասին որոշումն ըդնունվել է ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի կողմից:

 «Այսօր այդ համակարգն արդեն գործում է, այն գործարկվել է Համագործակցության 7 պետությունների սահմանապահ գերատեսչությունների կողմից», - հայտարարել է Մանիլովը: Համակարգն արդեն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազասխատանում, Ղրղզստանում, Հայաստանում, Տաջիկստանում եւ արդեն դիտարկվում է Ուզբեկստանում ներդրման հնարավորությունը:

 «Այն թույլ է տալիս իրական ժամանակում արտաքին սահմանների իրավիճակի վերաբերյալ տեղեկություններով փոխանակվել: Բացի այդ, շնորհիվ վերջինիս, ուրվագծվում է  նաեւ ԱՊՀ-ի բոլոր սահմանապահ գերատեսչությունների գործունեությունը», - պատմել է Մանիլովը:

ԱՊՀ երկրների սահմանապահ գերատեսչությունների կողմից ուղարկված նյութերը ստացվում են փակ ռեժիմում եւ թույլ են տալիս ամենատարբեր ուղղություններով վերլուծություններ իրականացնել, այդ թվում՝ թմրավաճառության դեմ պայքար, միգրացիոն գործընթաներ, պետական սահմանի պահպանության կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ