News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ողբերգության 100-ամյա տարելիցի շեմին աշխարհը պետք է միավորվի միջէթնիկական եւ կրոնական  հակամարտության ցանկացած դրսեւորման դեմ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը:

Հարցին, թե վերջին շրջանում ի՞նչ է հաջողվել անել հատկապես Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո, գլխավոր հյուպատոսը պատասխանել է. «Անցած ամիսները համընկան ամառային հանգստի հետ եւ, չնայած դրան, նույնիսկ մեծապես դրա շնորհիվ ( մինչ մենք աշխատանք էինք իրականացնում, մեր քաղաքական ընդդիմադիրները  հանգստանում էին), մեզ հաջողվեց լիովին ավարտել Կալիֆորնիայի կողմից Արցախի ճանաչման գործընթացը: Օգոստոսին աշխարհի 8-րդ տնտեսությունն ունեցող նահանգի սենատը միաձայն հաստատեց բանաձեւը: Այդ աննախադեպ իրադարձությունը մեր Սփյուռքի եւ դիվանագետների համակարգված աշխատանքի արդյունքն էր»:

Սարկիսովի խոսքով, հաջորդ տարին յուրահատուկ է ամբողջ աշխարհի հայերի համար: «Դուք չեք գտնի ոչ մի հայ ընտանիք, որն այս կամ այն կերպ չի տուժել ցեղասպանությունից: Այդ սարսափելի ողբերգության 100-րդ տարելիցը հատուկ տարեթիվ է: Այստեղ՝ Կալիֆորնիայում, մենք կփորձենք Միացյալ Նահանգների ժողովրդին պատմել այդ ամենի մասին: Հնարավոր չէ պատմությունը հետ շրջել, բայց մենք պարտավոր ենք այնպես անել, որ մարդկության դեմ սարսափելի հանցագործություններն այլեւս երբեք չկրկնվեն ո՛չ Հայաստանում, ո՛չ Ղարաբաղում եւ ո՛չ էլ աշխարհի որեւիցե այլ վայրում: Ցավոք,  մենք մշտապես ապրում ենք վտանգի մթնոլորտում»,- նշել է հյուպատոսն ու հավելել. «Հայոց ողբերգության 100-ամյա տարելիցի շեմին աշխարհը պետք է միավորվի միջէթնիկական եւ կրոնական  հակամարտության ցանկացած դրսեւորման դեմ: Միացյալ Նահանգները  մեծ պետություն է, եւ Միացյալ Նահանգների ժողովուրդը  հրաշալի  ժողովուրդ է, ովքեր ժամանակին ապաստան են տվել ցեղասպանությունից մազապուրծ եղածներին: Մեր խնդիրն է հիշեցնել Միացյալ Նահանգներին եւ ամբողջ աշխարհին, որ նման զարհուրելի ողբերգության կրկնությունը անխուսափելի է, եթե պատմությունից ճիշտ դասեր չեն քաղվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ